Eng-

SPRING PR-ը նշել է 10-ամյակը. IPRA Golden World Awards-ը Երեւանում էր

Սեպտեմբերի 27-ին Երեւանում տեղի է ունեցել PR ոլորտի ամենախոշոր միջոցառումը՝ Միջազգային PR ասոցիացիայի (IPRA) Golden World Awards 2019 մրցանակաբաշխությունն ու Գալա ընթրիքը:

SPRING PR-ընկերության նախաձեռնությամբ Հայաստան էին ժամանել շուրջ 120 փորձագետներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, խոշոր ընկերությունների բարձր օղակի ղեկավարներ, հաղորդակցությունների մասնագետներ 50-ից ավելի երկրներից (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Չինաստան, Գանա, Սաուդիան Արաբիա, Եգիպտոս, Թուրքիա, Արգենտինա, եվրոպական մի շարք երկրներ):

IPRA Golden World Awards-ին մրցանակները շնորհվում են տարբեր անվանակարգերում՝ տուրիզմի, հաղորդակցությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, առողջապահության եւ այլ ոլորտներում իրականացված հաջողված հաղորդակցային արշավների համար:
Մրցանակներ են ստացել այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Dutch Tax and Customs Administration, Adidas, Paysafe Group, Lukoil, Coca Cola Spain. Pan American Energy, Yahoo! JAPAN, Central Bank of Nigeria, P&G, Aramco, KFC Russia, McDonald's, Hungary, Ford, Roche, Rossiya Segodnya, Saudi Electricity Company, University of London Worldwide, IKEA, Indonesian Ministry of Finance, HSBC, Viber Russia, Siemens, Riga International Airport եւ այլն:
Հաղթողներին հանձնվել են մրցանակներ. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը մրցանակ է հանձնել Ինդոնեզիայի ֆինանսների նախարարությանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ «Agency J ֆինանսական ծառայություններ եւ ներդրողների հետ հարաբերություններ» կազմակերպությանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը՝ Ռուսաստանի Դաշնության Lukoil ընկերությանը, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը՝ Լոնդոնի համալսարանին, FAST հիմնադրամի ինովացիաների գծով փոխնախագահ Դեյվիդ Բեքեթը՝ Ռիգայի միջազգային օդանավակայանին:

IPRA Golden World Awards մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ Global Host Award (Միջազգային հյուրընկալող) մրցանակը շնորհվել է SPRING PR-ընկերությանը նման խոշոր միջոցառման եւ հաղորդակցային արշավի իրականացման համար:

SPRING PR-ընկերության համահիմնադիր Նվարդ Մելքոնյանը, ամփոփելով մրցանակաբաշխության արդյունքները, կարեւորել է նման միջոցառումների դերը միջազգային մասնագիտական հանրույթի եւ տեղի մասնագետների միջեւ համագործակցության ամրապնդման, ոլորտի նորություններին ծանոթանալու եւ փորձի փոխանակման գործում:

https://banks.am/en/news/newsfeed/17919

https://banks.am/am/news/newsfeed/17919