Eng-

"SCANDAL" Հագուստի Մուլտիբրենդային Խանութ-Սրահը Երևանում

SCANDAL-ը հագուստի մուլտիբրենդային խանութ-սրահ է, որը ներկայացնում է 5 վրացի SCANDAL-ային դիզայներների կողմից ստեղծված կանացի հագուստի  և աքսեսուրաների կոնցեպտուալ հավաքածուներ՝  M.G. Megi Gabunia, DIANA KVARIANI, TEYÓ, INDIVIDI, CoMode, Tamar Sudzashvili, Tmgroup Laboratory:

SCANDAL կոնցեպտուալ խանութ-սրահի ստեղծման գաղափարն ու շարժառիթն է  տարբերվողն ու տպավորիչը գնահատող մարդկանց ինքնադրսևորվելու նորանոր հնարավորություններ ընձեռելը՝ առաջարկելով յուրօրինակ ձեռագրով ստեղծված  հավաքածուներ :

SCANDAL-ային հավաքածուների յուրաքանչյուր մոդել տարբերվում է մյուսից. Դա յուրահատուկ «մատնահետք» է, որով հագուստը կրողին կարելի է տարբերել մոլորակի այլ բնակիչներից:

Ավանդականի և ժամանակակիցի համաձուլման արդի միտումների պահանջը դիզայներները ներկայացրել են ինչպես հագուստում, այնպես էլ կոշիկներում, պայուսակներում և այլ աքսեսուարներում:

SPRING PR ընկերության գործառույթները տվյալ պրոեկտի շրջանակում.

  • PR ռազմավարության մշակում
  • Միջոցառումների կառավարում
  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում SPRING PR ընկերության մեդիա բազայով
  • Հարցազրույցների կազմակերպում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն 
  • Թեմատիկ ֆոտոնախագծի մշակում և իրականացում
  • Կոնցեպտուալ գաղափարների մշակում