Eng-

«ProfEye Challenge» նախագծում առաջինը Մամուլի շենքն է

Մեկնարկել է Երևան քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանն ուղղված  «ProfEye Challenge» նախագծի շրջանակում Երևանի կոլորիտային և պատմություն ունեցող Մամուլի շենքի արտաքին տեսքի ռեստավրացիայի նախագծերի քվեարկությունը:

Այն դիզայներների, ճարտարապետների եւ  ճարտարապետական ընկերությունների համար յուրօրինակ հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել նրանց համարձակ մտահղացումները, նորովի ներկայանալ հանրությանն իրենց ճարտարապետական տեսլականով։ 

“ProfEye Challenge”-ն իրականացնում է Հայաստանում շինարարության ոլորտում առաջատար կազմակերպություններից «Պրոֆ Ալ» ընկերությունը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի աջակցությամբ:

Բոլոր հաղթող նախագծերի հեղինակները կմեկնեն Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող «Պրոֆ Ալ» ընկերության գործընկեր, աշխարհում ալյումինե պրոֆիլների և աքսեսուարների  արտադրության ոլորտի առաջատարներից Alumil ընկերություն՝ փորձի փոխանակման և վերապատրաստման:

SPRING PR ընկերության գործառույթները տվյալ պրոեկտի շրջանակում.

  • Նախագծի կոնցեպտուալ գաղափարի մշակում
  • Նեյմինգ 
  • Մամուլի ասուլիսի կազմակերպում
  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում SPRING PR ընկերության մեդիա բազայով
  • Հարցազրույցների կազմակերպում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն 
  • Նախագծի ցուցահանդեսի կազմակերպում

https://www.youtube.com/watch?v=7aHCWbC9P64