Eng-

HENNESSY ՏԱՆ ԲՐԵՆԴ ԱՄԲԱՍԱԴՈՐ ԳԻՅՈՄ ԴԸ ԳԻՏՈՅԻ ԱՅՑԸ ԵՐևԱՆ

2019թ դեկտեմբերի 10-ին կայացավ լեգենդար HENNESSY տան լեգենդար կոնյակը աշխարհին ներկայացնող 6 դեսպաններից մեկի՝ բրենդ-ամբասադոր Գիյոմ դը Գիտոյի  հանդիպումը ԶԼՄ-ի ներկայացուցիչների հետ:

Գիյոմ դը Գիտոն իր մասնագիտական կարիերայի ավել քան 20 տարիները նվիրել է HENNESSY ապրանքանիշին: Նա 1995 թվականից ղեկավարել է HENNESSY, այնուհետև՝ Moët Hennessy ֆրանսիական հոլդինգի հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումը, իսկ վերջին 5 տարիների ընթացքում եղել Moët Hennessy-ի ռիսկերի կառավարիչը:

Միջոցառման ընթացքում լեգենդար HENNESSY տան բրենդ-ամբասադոր Գիյոմ դը Գիտոն հյուրերին ծանոթացրեց կոնյակի օգտագործման մշակույթին, ծեսին, համտեսման կանոններին:

Համտեսի համար HENNESSY տան բրենդ-ամբասադոր Գիյոմ դը Գիտոն ընտրել էր աշխարհի կոնյակի գնահատողների շրջանում ամենահայտնի, մշտապես բարձր գնահատանքի արժանացող հոյակապ HENNESSY կոնյակները՝ V.S. (Very Special), V.S.O.P. (Very Superior Old Pale)  և X.O. (eXtra Old), որոնց փորձարկման և կարծիքների փոխանակման միջոցով մասնակիցները ճանաչեցին և իրենց համար բացահայտեցին HENNESSY-ի առեղծվածը:

Բրենդ-ամբասադոր Գիյոմ դը Գիտոն  նշեց, որ  HENNESSY տան հիմնարար սկզբունքներն են՝ ավանդույթների հանդեպ հարգանքը և ձգտումը դեպի փոփոխությունները: Նրա հավաստմամբ ընկերության բոլոր աշխատակիցները սիրով և նվիրվածությամբ եմ անում իրենց գործը, որն էլ որակյալ արտադրանք ունենալու գրավականներից մեկն է.

SPRING PR ընկերության գործառույթները տվյալ նախագծի շրջանակներում՝ 

  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում, պրես պանակի մշակում
  • Գիյոմ դը Գիտոյի՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար վարպետության դասի և համտեսի կազմակերպում
  • Մեդիա միջոցառման կառավարում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն