Eng-

Առաջին Ընտանեկան Մարզահամալիրի Կառուցման Հիմնարկեքի Հանդիսավոր Արարողությունն ու Մասիսի Երիտասարդական  Կենտրոնի  Պաշտոնական Բացման Միջոցառումը

2017 թվականի մարտի 28-ին Մասիս քաղաքում տեղի ունեցավ քաղաքի առաջին ընտանեկան մարզահամալիրի կառուցման հիմնարկեքի հանդիսավոր արարողությունն ու Մասիսի Երիտասարդական  կենտրոնի  պաշտոնական բացման միջոցառումը:

Նախագծերն իրականացնում են Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական կազմակերպությունը  և վերջինիս կողմից ստեղծված Մասիսի զարգացման հիմնադրամը:

Հանդիսավոր միջոցառումների պատվավոր հյուրերն էին ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանը, Մասիսի  քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը,  Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական կազմակերպության հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը, ինչպես նաև Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը և ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը: 

Ընտանեկան մարզահամալիրը ներառելու է մինի-ֆուտբոլի և բասկետբոլի բացօթյա  երկու  մարզահրապարկներ, մանկական հրապարակ,  բակային պարապմունքների համար նախատեսված մարզական սարքավորումներով հագեցած գոտի: Նախագծի իրականացման համար նախատեսված ներդրումը կկազմի  շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար:
Մարզական համալիրը նախագծված է ունիվերսալ դիզայնի և հասանելի միջավայրի ապահովման սկզբունքներին համապատասխան: Այն հարմարեցված է նաև սահամանփակ  կարողություններ ունեցող անձանց պահանջներին, որոնց համար նախատեսված են նաև հատուկ  մարզասարքեր: Համալիրի բարեկարգված, կանաչապատ տարածքում կլինեն քաղաքացիների  հանգստի  համար տեղադրված նստարաններ: 

Մասիսի Երիտասարդական կենտրոնը գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով՝ կրթություն, սոցիալական նախագծեր և  կամավորություն: Ներկայումս  կենտրոն է այցելում 120  երեխա (մինչև  18 տարեկան): 
Կրթական կենտրոնի  շրջանակներում  անցկացվում են անգլերեն և ֆրանսերեն լեզուների դասընթացներ, գործում են գրականության, աշխարհագրության, թատերական և քննարկման խմբեր, ինչպես նաև՝ երաժշտական խմբակ և կինոսիրողների ակումբ:   
Կենտրոնը նաև զբաղվում է Մասիս քաղաքի կյանքի որակի բարելավմանն ուղղված  սոցիալական նախագծերի իրականացմամբ, այդ թվում՝ Հայաստանի համայնքային կենտրոնների միջև կապերի ամրապնդմամբ: 
Կամավորական կենտրոնը ստեղծվել է քաղաքացիների ակտիվության, կամավորական նախաձեռնությունների և  հասարակական գիտակցության զարգացման նպատակով:
Կամավորական կենտրոնի աշխատանքի երկու հիմնական ուղղություններն են՝  կամավորության մշակույթի ձևավորումն ու հանրայնացումը բոլոր մակարդակներում և  կամավորական շարժման կազմակերպումը, որի շրջանակներում, հատկապես ուսուցումներ են իրականացվում: 

SPRING PR -ընկերությունը տվյալ նախագծի շրջանակում հանդիսանում է AFFA Բարեգործական Հիմնադրամի պաշտոնական PR - գործընկերը հետևյալ գործառույթներով.

  • PR հաղորդակցություններ
  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն