Eng-

100 դրամ՝ Հանուն Երեխաների Առողջ Ապագայի. «Ֆոնդ 100» Բարեգործական Նախագիծ

«Ֆոնդ 100» հիմնադրամի նպատակն է ակտիվ աշխատանքի, հրապարակայնության, կազմակերպվածության և ազնիվ ու արդար գործելաոճի շնորհիվ նպաստել ամսական առնվազն հինգ երեխայի առողջության վերականգնմանը:

Հասարակության վստահությունը չխաթարելու, հեղինակությունն ու պատասխանատվությունը պահպանելու և ամրապնդելու նպատակով  հիմնադրամը գործելու է բացարձակապես թափանցիկ՝ հիմնադրամի պաշտոնական կայքում (www.f100.am) հրապարակելով Հոգաբարձուների խորհրդի բոլոր որոշումները, Բժիշկ խորհրդատուների եզրակացությունները, փոխանցված գումարի քանակը և բոլոր տեսակի ծախսերի հաշվետվություններն ու փաստաթղթերը: Բացի այդ իրականացվելու է նաև տարեկան միջազգային աուդիտ, որի եզրակացությունը կտեղադրվի կայքում տարեկան հաշվետվության հետ միասին:

SPRING PR -ընկերությունը տվյալ նախագծի շրջանակում հանդիսանում է «Ֆոնդ 100» բարեգործական նախագծի պաշտոնական PR - գործընկերը հետևյալ գործառույթներով.

  • Մամուլի ասուլիսի կազմակերպում
  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն 

«Ֆոնդ 100» հիմնադրամը ստեղծվել է 2015 թ., իր շուրջ միավորելով հայ հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող մարդկանց, որոնք իրենց գործունեության ընթացքում բազմաթիվ բարեգործական ծրագրերի հեղինակ ու մասնակից են հանդիսացել:

«Ֆոնդ 100»-ի հոգաբարձուների խորհուրդը մշակել է և հանրությանն է ներկայացնում բարեգործությանը մասնակից լինելու հանգանակության հատուկ մեխանիզմ, որը մատչելի և դյուրին կդարձնի ցանկացողների ներգրավումն ու անդամակցությունը:

«Ֆոնդ 100» բարեգործական նախագծի հիմնադիրներն են՝ հեռուստահաղորդավարներ Լուսինե Բադալյանը, Գոռ Գլումովը, Հակոբ Պապիկյանը (Ժակ), ռադիոհաղորդավար Արամ Կարախանյանը (Մաքս), «Ստատուս ընդ Կո» ընկերության հիմնադիր, տնօրեն Տիգրան Բալոյանը: