Eng-

Ռուսական Երկաթուղիներ

SPRING PR -ընկերությունը տվյալ նախագծի շրջանակներում իրականացրել է հետևյալ գործառույթները.

  • Թիրախային ԶԼՄ-ների տվյալների բազայի մշակում 
  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
  • Լայնամասշտաբ մեդիա ծածկույթի ապահովում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն 

Այժմ, երբ Ռուսաստանը սկսել է տնտեսության զարգացման ակտիվ գործընթացը, ակնհայտ է, որ վերջինիս կարևորագույն գործոններից մեկը զարգացած և արդյունավետ տրանսպորտային համակարգ ունենալն է: Այդ իսկ պատճառով երկրի կառավարությունը մի շարք որոշումներ է ընդունել տրանսպորտի ոլորտի զարգացման և արդիականացման համար: Այդ աշխատանքի հիմնական ուղղություններից է Ռուսաստանի Դաշնությունում գերարագ երկաթուղու ստեղծումն ու զարգացումը:

Այսպիսով` “Ռուսական Երկաթուղիներ” ԲԲ ընկերությունը ներկայացնում է գերարագ երկաթուղու կառուցման նախագիծը: Ռուսաստանի խոշոր քաղաքները կապող երկաթուղին լինելու է ենթակառուցվածքների զարգացման ազգային ամենածավալուն նախագիծը, որի նպատակն է` խթանել զարգացումը տարածաշրջանում, ամրապնդել Ռուսական Երկաթուղիների դիրքը աշխարհի առաջատար տրանսպորտային ընկերությունների շարքում:

Ռուսական Երկաթուղիների արդիականացման նախագծի հիմնական նպատակն է ազգային տրանսպորտային ոլորտը հասցնել Եվրոպական մակարդակի: Նախագծի իրականացման ժամկետն է 2030թ-ը:

Ինչպես հայտնի է ներկայում Մոսկվա – Սանկտ-Պետերբուրգ երթուղին (ինչպես նաև Մոսկվա – Նիժնիյ Նովգորոդ երթուղին) սպասարկվում է ամենաարագ “Սապսան” գնացքով, որն արտադրվել է գերմանական “Սիմենս” ընկերության կողմից և որի առավելագույն արագությունը 250 կմ/ժ է: “Սապսանը” ամբողջությամբ հարմարեցված է Ռուսաստանի կլիմային, իսկ անվանումը ստացել է բազեների ընտանիքի ամենաարագ թրչնի անունից: Գնացքի տեխնիկական բարձր չափանիշներից և ուղևորների հարմարավետությունն ապահովող ծառայությունների ամբողջական փաթեթից բացի “Սապսանը” նաև կահավորված է հաշմանդամ ուղևորների համար նախատեսված հատուկ նստատեղերով և հաշմանդամների սայլակների ամրացման հատուկ միջոցներով: