Eng-

Պարենի Համաշխարհային Օր 2017

Հոկտեմբերի 16-ը Պարենի համաշխարհային օրն է։

«Լինե´նք հոգատար Հայաստան» նախագծի շրջանակներում տեղի ուենցավ ասուլիս-քննարկում նվիրված Պարենի համաշխարհային օրվան, որն այս տարի նշվում էր «Փոխենք միգրացիայի ապագան. ներդրումներ կատարենք պարենային անվտանգության և գյուղական համայնքների զարգացման գործում» խորագրով։

Ասուլիս-քննարկման բանախոսներն էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի համակարգող Սերգեյ Մաթևոսյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շուկայահանման բաղադրիչի համակարգող Սևակ Հովհաննիսյանը:

SPRING PR-ընկերության գործառույթները նախագծի շրջանակներում՝

  • PR-ռազմավարության մշակում և արշավի իրականացում
  • Մեդիա հարաբերությունների հաստատում և իրադարձության ամբողջական PR-սատարում
  • Հարաբարություններ պետական կառույցների հետ (GR հաղորդակցություններ)
  • ՄԱԿ-ի կողմից սահմանված բերենդային ուղեցույցին համապաստխան միջոցառման վիզուալ և բրենդային հայեցակարգի մշակում, վիզուլ փաստաթղթերի դիզայն
  • Մամուլի ասուլիսի կազմակերպում
  • Հանրային իրազեկման արշավի իրականացում
  • Մեդիա մոնիթորինգ և հաշվետվությունների ներկայացում