Eng-

ՆԼԾ Քոուչ Ջեք Մականիի և Էննեագրամմայի Թրեյներ Աննա Կարպեկայի Այցը Հայաստան

Նախատեսված այցի շրջանակներում պրոֆեսոր Ջեք Մականին և իր գործընկեր Աննա Կարպեկան կներկայացնեն հեղինակային ՆԼԾ քոուչինգ և Էննեագրամմա դասընթացների ծրագրերը, որոնք լայն հնարավորություն են ընձեռում մասնագիտական և հետաքրքրված լսարաններին տիրապետելու կյանքի և բիզնեսի հաջողության հոգեբանական տեխնոլոգիաներին: Դասընթացների ավարտից հետո մասնակիցները կստանան ICTA –ի (International Coach & Trainer Association) միջազգային  վկայագիր:

Դասընթացները նախատեսված են հայաստանյան  և տարածաշրջանի (Վրաստան, Իրան, Թուրքիա) ինչպես մասնագիտական նեղ շրջանակների` հոգեբանների, հոգեթերապեվտների, քոուչների համար, այնպես էլ խոշոր և միջին բիզնեսի, առաջատար ֆինանսական կազմակերպությունների, ակադեմիական ոլորտի, հասարակական և միջազգային ընկերությունների աշխատակիցների, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագերների լայն շրջանակների համար:

Ամբողջական PR սատարումը և ԶԼՄ-ների հետ հարաբերությունները SPRING PR ընկերության կողմից` հետևյալ գործառույթներով.

  • PR արշավի մշակում և իրականացում
  • B2B բիզնեսը բիզնեսի համար կոմունիկացիաներ
  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
  • Միջոցառման կառավարում
  • Լայնամասշտաբ մեդիա ծածկույթի ապահովում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն 

Ջեք Մականին Սկանդինավյան երկրներում ՆԼԾ դպրոցի հիմնադիրներից է, Քոուչների, Թրեյներների և Թերապեվտների միջազգային ասոցիացիայի ("ICN" - The International Coach, Trainer and Therapist Network) և Մականի ակադեմիայի հիմնադիրն է, մշակել, կիրառում և ուսուցանում է անձնային աճի, զարգացման և հաջողության հեղինակային մոտեցումներ, բազմաթիվ գրքերի, հոդվածների հեղինակ է:

Ժամանակակից աշխարհում հոգեբանական տեխնոլոգիաները իրենց լայն կիրառությունն են ստացել կյանքի գրեթե բոլոր բնագվառներում: ՆԼԾ – ն, քուչինգը և էնեագրաման այսօր ամենաարդիական և պահանջված հոգեբանական տեխնոլոգիաներն են, որոնք գործածվում են կոնսուլտատիվ հոգեբանության, բիզնեսի, կրթության, քաղաքական, ֆինանսական, մենեջմենթի, մասնավորապես մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում: