Eng-

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԶԻՓԼԱՅՆԸ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԵՆՈՔԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

«Յելլ էքսթրիմ Պարկ» նախագիծը հրավիրել էր մամուլի ասուլիս, որի թեման Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցմանն ուղղված կոլեկտիվ դրամահավաքի (crowdfunding) մեկնարկն էր Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում:

Նոր ու ամենաերկար զիփլայնը կկառուցվի ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում, որը  կունենա 2680մ երկարություն և 200-300մ բարձրություն: Զիփլայնով թռիչքը տևելու է 3 րոպե, որի ժամանակ հնարավոր է զարգացնել առավելագույնը 120 կմ/ժ արագություն: Այսօր Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար զիփլայնը գտնվում է Պուերտո Ռիկոյում, իսկ փաստացի ամենաերկար Զիփլայնը գտնվում է Մեքսիկայում՝ 2545մ»:

Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման գաղափարը «Յելլ էքսթրիմ Պարկի» թիմի անդամների մտքերում պտտվում էր դեռ նախագծի հիմնադրման առաջին օրից: Սոցիալական ձեռներեցության հայեցակարգի համատեքստում նախագծի ունեցած դրական արդյուքները, որոնք ուղղված էին  համայնքային կարիքների լուծմանը, սոցիալական և շրջակա միջավայրի փոփոխությունների իրականացմանը, ոգևորիչ եղան նրանց համար, և այսօր «Յելլ էքսթրիմ Պարկի»  թիմն ավելի մեծ ծրագիր է հանձն առել:

SPRING PR-ընկերությունը 2015 թվականից հանդիսանում է «Յելլ էքստրիմ Պարկ» նախագծի PR գործընկերը

  • Մամուլի ասուլիսի կազմակերպում
  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
  • Պրես տուրի կազմակերպում և իրականացում
  • Մեդիա միջոցառման ամբողջական կառավարում
  • Ֆոտո նկարահանման իրականացում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն