Eng-

«Հայ բույս» փառատոնը` Ենոքավանում 

Հուլիսի 1-ին ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կայացավ ամենամյա «Հայ բույս» փառատոնը: Այն զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված նախագիծ է, որն  անցկացվում է 2015 թվականից: Փառատոնն այս տարի հագեցած էր ազգային և ժողովրդական արվեստի գործերի, սենսորային և ուսուցողական խաղերի, տարազի, խոհանոցի, յոգայի և առողջ ապրելակերպի, կավագործության և գորգագործության, արշավների սիրահարների համար նախատեսված բազմազան միջոցառումներով: 

Հավատարիմ մնալով նախորդ տարիների ավանդույթին՝ «Հայ բույս» փառատոնն իր հյուրերին այս տարի ևս ներկայացրեց 20 մետր  երկարություն ունեցող լավաշով խաղաղության մեծ բրդուճը՝ հայկական խոտաբույսերով և Հայաստանում ու տարբեր երկրներում արտադրված պանրատեսակներով, որը խորհրդանշում է ընտանիք (հաց), կյանք (հայկական խոտաբույսեր) և խաղաղություն (պանրատեսակներ): 

SPRING PR-ընկերությունը հանդիսանում է «Հայ բույս» փառատոնի PR գործընկերը հետևյալ գործառույթներով՝

  • Մամուլի ասուլիսի կազմակերպում
  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
  • Պրես տուրի կազմակերպում և իրականացում
  • Մեդիա միջոցառման ամբողջական կառավարում
  • Ֆոտո նկարահանման իրականացում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն