Eng-

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի համատեղ մամուլի ասուլիսը EU4BUSINESS շաբաթվա շրջանակներում 

Ասուլիսի ընթացքում խոսնակները ներկայացրեցին ԵՄ կողմից ՀՀ-ում մասնավոր հատվածի կայուն զարգացման ուղղությամբ իրականացվող ներկայիս աջակցության ծրագրերը, այդ թվում և ՎԶԵԲ-ի տեղական փոքր և միջին ձեռնարկությունների համար միջազգային լավագույն փորձի և նոու հաուի ներդրմանն ուղղված գործունեությունը: Ասուլիսին մասնակցեց հատուկ հրավերով Հայաստան ժամանած միջազգային առաջատար փորձագետ Խուան Գամեչոն, ով ֆինանսների ոլորտի առաջատար միջազգային թրեյներ է՝ զարգացած և զարգացող շուկաների ֆինանսաբանկային ոլորտում ավելի քան 20 տարիների փորձառությամբ:

Ասուլիսի բանախոսներն էին՝

  • Լյուդովիկ Չեխանովսկին, Հայաստանում ԵՄ պատվիրակության Առևտրի և մասնավոր հատվածի զարգացման համագործակցության բաժնի միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու
  • Մարկ Դևիսը, Հայաստանում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի գրասենյակի ղեկավար
  • Ջեֆֆ Ֆերին, ՎԶԵԲ-ի ՓՄՁ-ների Ֆինանսավորման ու զարգացման խմբի Խորհրդատվություն Փոքր Բիզնեսներին տարածաշրջանային ծրագրերի ղեկավար
  • Տիգրան Աղաբեկյանը, ՎԶԵԲ-ի ՓՄՁ-ների Ֆինանսավորման ու զարգացման խմբի Խորհրդատվություն Փոքր Բիզնեսներին Հայաստանում ծրագրի ղեկավար
  • Խուան Գամեչոն, Առաջատար միջազգային փորձագետ-խորհրդատու, Միացյալ Թագավորության Ըփլայդ Լըրնինգ Լիմիթիդ ընկերության թրեյներ

SPRING PR-ընկերությունը 2014 թվականից հանդիսանում է ՎԶԵԲ-ի խորհրդատվություն փոքր բիզնեսներին ազգային ծրագրի պաշտոնական PR գործընկերը

SPRING PR ընկերության գործառույթները տվյալ նախագծի շրջանակներում՝

  • PR արշավի մշակում և իրականացում
  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Մամուլի ասուլիսի կազմակերպում և իրականացում
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում,  պրես պանակի մշակում
  • B2B հաղորդակցություններ
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն