Eng-

"ԴԻԶԱՅՆ ԲՈՒՏԻԿ" Միջոցառումների Կազմակերպման Ընկերություն Գյումրիում

PR Սատարում, Մարքեթինգային Ռազմավարություն, Բրենդինգ և Վեբկայքի պատրաստում SPRING PR Ընկերության Կողմից

«ԴԻԶԱՅՆ ԲՈՒՏԻԿՆ» իր հաճախորդներին առաջարկում է տոների, հարսանեկան, ծննդյան, կորպորատիվ և թեմատիկ այլ միջոցառումների կազմակերպման համալիր ծառայություններ՝ միջոցառման հայեցակարգի մշակումից մինչև ամբողջական իրականացում:
«ԴԻԶԱՅՆ ԲՈՒՏԻԿԻ» կողմից ներկայացվող ծառայութունների ցանկը ներառում է նաև միջոցառման անցկացման վայրի արտաքին ձևավորում, հյուրասիրության կազմակարպում (ֆուրշետ), տոնական և հարսանեկան տորթերի պատրաստում, հանդիսությունների վարում, միջոցառման լուսաձայնային տեխնիկայի ապահովում, հատուկ էֆեկտների տրամադրում, ֆոտո-վիդեո նկարահանում և վիդեո նյութի մշակում, միջոցառման լուսաբանում և այլն:
«ԴԻԶԱՅՆ ԲՈՒՏԻԿ» սրահում կարող եք գտնել նաև հարսանեկան և երեկոյան զգեստների, ծաղկեփնջերի, դիզայնի և ձևավորման նրբաճաշակ, բարձրորակ պարագաների լայն ընտրանի՝ ներմուծված Գերմանիայից և ԱՄՆ-ից, իսկ սրահի փորձառու մասնագտները կտրամադրեն համապատասխան խորհրդատվություն:
Ընդունվում են նաև նախնական պատվերներ:

SPRING PR ընկերության գործառույթները պրոեկտի շրջանակներում. 

  • Ընկերության բրենդբուքի մշակում (ներառյալ լոգո, այցեքարտ, բրոշյուրներ, պապկաներ, և այլն...)
  • Ընկերության առաջխաղացման գործիքների տրամադրում
  • Մարքեթինգային ռազմավարության մշակում և կոմունիկացիաների պլանի ներկայացում
  • Վեբ-կայքի դիզայն և ծրագրավորում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, կայքի բովանդակության մշակում 

www.designboutique.am