Eng-

Գունազարդ Վազք Երևան 2017

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքում արդեն 3-րդ անգամ անց է կացվել «Երևանյան գունազարդ վազք» (Yerevan Color Run) մարզական, ժամանցային վազքարշավը: 5 կմ երկարությամբ վազքուղին ներառում էր Հանրապետության հրապարակը, Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան, Իսահակյան, Նալբանդյան փողոցները և Մաշտոցի պողոտան: Վազքի մասնակիցները պատվել են էկոլոգիապես մաքուր, բացարձակ անվնաս գունավոր փոշիներով: Թեև վազքարշավը մրցութային չէր, բայց վերջնագիծն առաջինը հատած երեք տղաներն ու երեք աղջիկներն արժանացել են մրցանակների: Միջոցառումն ավարտվել է գունազարդ «հրավառությամբ» և դիսկոտեկով:

SPRING PR ընկերությունը համագործակցում է Հայաստանում "Street Workout" ֆեդերացիայի հետ սկսած 2013թ․-ից և աջակցում է նրանց կողմից նախաձեռնված բոլոր միջոցառումներին

"Գունազարդ Վազք Երևան 2017" նախագծի շրջանակում SPRING PR ընկերության գործառույթները՝

  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
  • Մամուլի ասուլիսի կազմակերպում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն 

Yerevan Color Run-ը Երևանում տեղի ունեցող ամենաուրախ և ամենապայծառ միջոցառումներից մեկն է։ Այն միաժամանակ և մարաթոնյան վազք է և փարթի, որը անցկացվում է աշխարհի շատ երկրներում՝ ներառելով Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Բրազիլյան, Կանադան, Չիլին, Չինաստանը, Իռլանդիան և սկսած 2015-ից նաև Հայաստանը։ Այն վազք է, որը մարդկանց ուրախություն է պատճառում։  SPRING PR-ի անձնակազմը ուրախ է որ այսպիսի մեծ սոցիալական նախաձեռնության մաս է կազմում։