Eng-

Գերմանական հանրահայտ ATOS կլինիկաների մասնագետների այցը Հայաստան

Սեպտեմբերի 20-ին Երևան երկօրյա այցով ժամանեցին մի խումբ մասնագետներ գերմանական հանրահայտ ATOS կլինիկաներից։ ATOS կլինիկաների մասնագետների ծառայություններից են օգտվում այնպիսի աշխարահռչակ մարզիկներ, ինչպիսիք են Բորիս Բեկերը և Ֆրանց Բեկենբաուերը, Վլադիմիր Կլիչկոն և Դիրկ Նովիցկուն, գերմանական ֆուտբոլային առաջատար ակումբների անդամները նույնպես սպասարկվում են ATOS կլինիկաների կողմից։ 

Ժամանող հյուրերի թվում են ոլորտի երեք հեղինակավոր բժիշկ և ATOS կլինիկաների երկու մասնաճյուղերի գլխավոր տնօրեններ։ Խմբի կազմում են Մյունխենի ATOS կլինիկայի գլխավոր տնօրեն Սաբինա Հեքմանը, Հայդելբերգի ATOS կլինիկայի բժշկական ծառայության փոխտնօրեն դոկտոր Սվեն Լիխտենբերգը, ուսային և արմնկային հոդերի, վնասվածքաբանական վիրաբուժության և սպորտային բժշկության մասնագետ, Մյունխենի ATOS կլինիկայի գործադիր տնօրեն Անաիդ Յանսենը, Քյոլնի ATOS կլինիկայի արթրոսկոպիայի, ուսի, ձեռքի վիրահատությունների և սպորտային վնասվածքաբանության գլխավոր բժիշկ դոկտոր Դիրկ Տենները, Մյունխենի ATOS կլինիկայի գլխավոր վիրաբույժ, վիրաբույժ-օրթոպեդ, էդրոպրոտետիկ վիրաբուժության կենտրոնի տնօրեն դոկտոր Ռայմունդ Ֆյոլկերը և բժշկական  ռազմավարության և հիվանդանոցային ֆինանսավորման հարցերով ATOS կլինիկայի տնօրենի  խորհրդական Նաիրա Նակեն։

Մասնագետներն այցի շրջանակներում մասնակցեցին մի շարք հատուկ միջոցառումների ու հանդիպումների։ Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի և ռեկտոր Արմեն Մուրադյանի, «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչների հետ, այցելություն կազմակերպվեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական  կենտրոն, «Wigmore» բժշկական կենտրոն, ՀՀ ազգային օլիմպիական կոմիտե, «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ, որտեղ ATOS կլինիկայի բժիշկները երեխաների առողջական խնդիրների հետ կապված խորհրդատվություն իրականացրեցին և դեղորայք նվիրաբերեցին:

SPRING PR ընկերության գործառույթները տվյալ պրոեկտի շրջանակում.

  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
  • Մեդիա միջոցառման ամբողջական կառավարում
  • Ֆոտո նկարահանման իրականացում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն