Eng-

Աշխարհահռչակ Պրոֆեսոր Թոմաս Լուկմանի Այցը ԵՊՀ

Սոցիոլոգիայի ոլորտում աշխարհահռչակ Թոմաս Լուկմանը և ևս մի քանի տասնյակ հայտնի սոցիոլոգներ մեկտեղվել էին Երևանում` քննարկելու իրականության սոցիալական կառուցակցման խնդիրները:

«Իրականության սոցիալական կառուցակցում. մարդկային հաղորդակցման հնարավորություններն ու ռիսկերը» խորագրով միջազգային գիտաժողովն անցկացվեց սեպտեմբերի 25-ից 27-ը: Գիտական միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան էին ժամանել 12 երկրների ավելի քան 70 մասնակիցներ: Ամենասպասված հյուրը, սակայն, ֆենոմենոլոգիական սոցիոլոգիայի և սոցիալական կառուցակցման տեսության հիմնադիր, կրկնակի դոկտոր, պրոֆեսոր Թոմաս Լուկմանն էր: 

Ամբողջական PR սատարումը և ԶԼՄ-ների հետ հարաբերությունները SPRING PR ընկերության կողմից` հետևյալ գործառույթներով.

  • PR արշավի մշակում և իրականացում
  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
  • Միջոցառման կառավարում
  • Լայնամասշտաբ մեդիա ծածկույթի ապահովում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն