Eng-

Նոր երևանյան նախագիծ`«Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ

Արդեն մեկ տարի է, ինչ «Երևան Փրոդաքշնս» ընկերությունը Հայաստանում սոցիալական ձեռներեցությունը զարգացնելու և քաղաքային միջավայրը բարելավելու նպատակով հիմնել  է «Երևան 2.0» քաղաքային ինկուբատորը

«Երևան 2.0» ինկուբատորում մշակվում  են  քաղաքային նախագծեր, որոնցից մեկը` «Հայոց գրերի երթ»  արտ-ռելիեֆ նախագիծն է

Նախագծի գրաֆիկ դիզայները Վահան Բալասանյանն է

SPRING PR -ընկերությունը տվյալ նախագծի շրջանակներում հանդիսանում էր ԵՐԵՎԱՆ ՓՐՈԴԱՔՇՆԻ պաշտոնական PR - գործընկերը հետևյալ գործառույթներով՝ 

  • ԶԼՄ-ների հետ հարաբերություններ
  • Մեդիա փաստաթղթերի մշակում և տարածում
  • Միջոցառման կառավարում
  • Լայնամասշտաբ մեդիա ծածկույթի ապահովում
  • Պրոֆեսիոնալ ֆոտո նկարահանման իրականացում
  • Մեդիա մոնիթորինգ և գնահատում, մամուլի տեսություն 

«Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագիծն իրականացվել է ՀՀ Առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: