Eng-

«Կարիքավոր եւ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ու կարողությունների զարգացումը ՀՀ-ում» թեմայով սիմպոզիում

Միջոցառման ամբողջական PR-սատարումը, կազակերպումն ու կառավարումը Strategic PR Initiative Group-ի

2016 թվականի Հունիսի 30-ին Երեվանում տեղի է ունեցել «Կարիքավոր եւ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ու կարողությունների զարգացումը ՀՀ-ում» թեմայով սիմպոզիումը՝ ուղղված «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության իրականացրած «Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի արդյունքների ու ձեռքբերումների քննարկմանը:

Սիմպոզիումը կազմակերպվել է SPRING PR-ընկերության կողմից, ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ, Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Սիմպոզիումին մասնակցել են պետական, մասնավոր, հասարակական ոլորտի, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործընկերներ, ծրագրի շահառուներ, ոլորտի փորձագետներ եւ հետազոտողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ 

Քննարկմանը ներկա են եղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյձի Տագուչին, Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, սոցիալական պաշտպանության ավագ մասնագետ Մարինա Պետրովիչը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, գլխավոր տնտեսագետ Ալեքսանդրա Փոսարակը եւ Սոցիալական բարեկեցության միջազգային խորհրդի նախկին նախագահ, ոլորտի առաջատար միջազգային փորձագետ Սոլվեյ Աշըմը:

Սիմպոզիումի ընթացքում ներկայացվել եւ ամփոփվել են «Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի նպատակներն ու խնդիրները, ծրագրի բաղադրիչների շրջանակում իրականացված աշխատանքները եւ ձեռքբերումները, ինչպես նաեւ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց նշանակալի սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկման հիմնահարցերն ու դրանց հնարավոր լուծումները: