Eng-

«ԼՈՄԱ ՍԻՍԹԵՄՍ» Միջոցառումներ Կազմակերպող Ընկերություն

«ԼՈՄԱ ՍԻՍԹԵՄՍ» ընկերությունը գործունեություն է ծավալում միջոցառումների կազմակերպման և ամբողջական տեխնիկական սպասարկման բնագավառում՝ առաջարկելով պետական, հասարակական, մշակութային, կորպորատիվ և անհատական, քաղաքային միջոցառումների (համերգներ, տոնակատարություններ, ծննդյան տարեդարձներ, նշանադրության և հարսանեկան հանդիսություններ) կազմակերպման համալիր ծառայություններ՝ միջոցառման հայեցակարգի մշակումից մինչև ամբողջական իրականացում:
«ԼՈՄԱ ՍԻՍԹԵՄՍԸ» հանդիսանում է նաև էլեկտրոնային ավտոմատացման բնագավառում հանրահայտ ռուսական UCS ընկերության պաշտոնական ներկայացուցիչը (դիլերը) Հայաստանում: Ընկերության կողմից իրականացվում են տոմսային տնտեսության վարում,  տոմսերի և էլեկտրոնային տոմսերի վաճառքի ավտոմատացում՝ շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների, սարքավորումերի և ծրագրերի (այցելուի էկրաններ, ջերմային տպիչներ, ջերմային թուղթ, ջերմային տոմսեր, էլեկտրոնային անցակետներ,): Ամբողջ համակարգի աշխատանքը իրականացվում է լիցենզավորված UCS Premiera համակարգի միջոցով: Համագործակցելով առաջատար ֆրանսիական և գերմանական ընկերությունների հետ (Ricoh, Koehler, Boka, Datamax Oneil) ընկերությունը միակն է Հայաստանում, որը զբաղվում է Premium Top+ և Super ջերմային թղթի (термобумага), ջերմային տոմսերի արտադրությամբ, տպագրությամբ  ինչպես նաև իրականացնում է մշակութային օջախների՝ մասնավորապես թատրոնների, կինոթատրոնների, թանգարանների, և այլն տոմսային տնտեսության միասնական ավտոմատացում UCS Premiera համակարգի միջոցով: Ընկերությունը իրականացնում է ջերմային տպիչների՝ մասնավորապես Datamax, Boca Systems, Stimare, Custom TK ներդրմամբ և սպասարկմամբ: Լայնածավալ աշխատանքի շնորհիվ մեր կողմից ներդված համակարգով են աշխատում՝
-Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը
-Արամ Խաչատրյան համերգասրահը
-Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տունը
-Հայաստանի Ազգային Պատկերասրահը
-նաև մասնավոր և անհատ կառույցներ, որոնք ունեն տոմսային տնտեսություն:
Ընկերության գործունեության շրջանակը ծավալվում է ոչ միայն Հայաստանում, այլև համապատասխան տեխնիկական զինվածությունը մեզ հնարավորություն է տալիս համագործակցել ռուսաստանյան և վրացական կազմակերպությունների հետ` կազմակերպելով բացօթյա մեծ միջոցառումներ Մոսկվայում, Սոչիում, Թբիլիսիում և այլն:
Ընկերության հաճախորդներն են հայաստանյան պետական, առաջատար ֆինանսական կառույցներ, խոշոր ընկերություններ, հյուրանոցներ, ռեստորաններ, ակումբներ, դահլիճներ և այլ կորպորատիվ հաճախորդներ, ինչպես նաև առանձին անհատներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահամններից դուրս:
«ԼՈՄԱ ՍԻՍԹԵՄՍԸ» համագործակցում է լուսային և ձայնային սարքավորումների, LED էկրանների ՌԴ առաջատար մատակարարների հետ, ինչպիսիք են՝ MF GROUP, EURO SHOW, SCREEN AGENCY ընկերությունները և հանդիսանում է լուսային տեխնիկայի արտադրության ոլորտի աշխարհում առաջատար Իտալական CLAY PAKY ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Մեր առաքելությունն ու փիլիսոփայությունն է բարձրորակ ծառայությունների մատուցման, անխափան ու հուսալի լուծումների ապահովման միջոցով գոհացնել ամենախստապահանջ հաճախորդի պահանջներն ու արդարացնել սպասելիքները՝ ցուցաբերելով անհատական մոտեցում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր միջոցառման բնույթը, թեմատիկան, մասշտաբները ու այլ կարևոր բնութագրիչներ: 

SPRING PR ընկերության գործառույթները պրոեկտի շրջանակներում. 

  • Ընկերության բրենդբուքի մշակում (ներառյալ լոգո, այցեքարտ, բրոշյուրներ, պապկաներ, և այլն...)
  • Ընկերության առաջխաղացման գործիքների տրամադրում
  • Մարքեթինգային ռազմավարության մշակում և կոմունիկացիաների պլանի ներկայացում
  • Վեբ-կայքի դիզայն և ծրագրավորում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, կայքի բովանդակության մշակում 

www.loma.am